Ամբողջ աշխարհում օրական 1,96 մլրդ մարդ օգտվում է Meta-ի հարթակներից
Տնտեսություն
08:00 28/04/2022
Աշխարհ

Ամբողջ աշխարհում օրական 1,96 մլրդ մարդ օգտվում է Meta-ի հարթակներից

Ամերիկյան Meta կորպորացիայի բաժնետոմսերն աճել են 13%-ով, չնայած այն հանգամանքին, որ վերջին 10 տարվա ընթացքում գրանցել է եկամուտների ամենացածր եռամսյակային աճը՝ 7% (27,91 մլրդ դոլար): ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնել է Reuters-ը։

Ըստ աղբյուրի՝ Meta-ի արժեթղթերի արժեքի կտրուկ աճ է տեղի ունեցել ակտիվ օգտատերերի մասին ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակման ֆոնին, որը գերազանցել է վերլուծաբանների նախնական գնահատականները, և ըստ որի՝ օրական 1,96 մլրդ մարդ օգտվում է կորպորացիայի հարթակներից։ Գործակալության տվյալներով՝ այս ցուցանիշը կարևոր է գովազդատուների համար։

Նշվում է նաև, որ Նյու Յորքի ֆոնդային բորսայի ցուցանիշների համաձայն՝ ապրիլի 27-ի սակարկությունների փակման ժամանակ Meta-ի բաժնետոմսերն աճել են 13 տոկոսով:
 

Placeholder
Ամբողջ աշխարհում օրական 1,96 մլրդ մարդ օգտվում է Meta-ի հարթակներից