Ավետիք Չալաբյան. Ի՞նչ անել Նիկոլից հետո
Քաղաքական
09:50 29/04/2022
Հայաստան

Ավետիք Չալաբյան. Ի՞նչ անել Նիկոլից հետո

Հասարակական-քաղաքական գործիչ, 5165 շարժման համախոհ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է,

«ԻՆՉ ԱՆԵԼ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Անցած երկու շաբաթների ընթացքում մեզ բազմաթիվ հարցեր են ուղղում, թե ինչ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և ինչ պետք է անել, որ դա ծառայի մեր երկրի առողջացմանը և զարգացմանը, ոչ թե ավելի խորացնի այն համակարգային ճգնաժամը, որում մենք այսօր հայտնվել ենք:

Այս նպատակով, մենք սկսում ենք ելույթների և քննարկումներ շարք, որում փորձելու ենք միասին պատասխանել հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերին:

Երեկ Ազատության հրապարակում մեր Համախմբման կողմից կազմակերպված իրազեկման հավաքում, ես առաջին մոտեցումը կատարեցի այս ծավալուն թեմային, փորձելով պատասխանել մի քանի առանցքային հարցերի՝

ա) ինչպես իրականացնել իշխանության խաղաղ և համեմատաբար անցնցում փոփոխություն, և չվտանգել մեր երկիրը,
բ) ինչպես ընտրել նոր վարչապետ, և ձևավորել նոր անցումային կառավարություն,
գ) ինչպես ապահովել արտաքին և ներքին անվանգությունը անցումային շրջանում,
դ) ինչպես կազմակերպել նոր ընտրություններ, և ապահովել դրանց արդար ընթացքը:

Ներկայացնում եմ ելույթս ձեր ուշադրությանը, հետադարձ կապի, ձեր լավագույն գաղափարները ստանալու, և դրանց իրականացմանը ձեր մասնակցության անկեղծ ակնկալիքով»։

Placeholder
Ավետիք Չալաբյան. Ի՞նչ անել Նիկոլից հետո