Իտալիայում տուգանել են Տրևի շատրվանում լողացող զբոսաշրջիկներին
Իրավունք
12:00 29/04/2022
Աշխարհ

Իտալիայում տուգանել են Տրևի շատրվանում լողացող զբոսաշրջիկներին

Հռոմում Նիդեռլանդներից երկու զբոսաշրջիկներ Տրևի շատրվանում լողալու համար որպես տուգանք վճարել են 450-ական եվրո։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Wanted in Rome-ին։

Ոստիկանների ժամանումից հետո իրավախախտները փորձել են թաքնվել ամբոխի մեջ, սակայն դա նրանց չի հաջողվել։

Այսպիսով, տուրիստները գրեթե հազար եվրո է ուղղեցին  քաղաքային գանձարան։ Բացի այդ, նրանց արգեկվել է առաջիկայում մոտենալ հուշարձանին։

Սա առաջին դեպքը չէ, երբ «Հավերժական քաղաքի» հյուրերը տուգանվում են կանոնները խախտելու համար։ Օրինակ՝ Տրևի շատրվանում արգելված է ոչ միայն լողալը, այլև բարձրանալ հուշարձանի վրա կամ թույլ տալ, որ ընտանի կենդանիներն այնտեղից ջուր խմեն։

Բացի այդ, հանգստացողներին արգելվում է այդտեղ նստած որևէ բան ուտել։ 

Placeholder
Իտալիայում տուգանել են Տրևի շատրվանում լողացող զբոսաշրջիկներին