Ածուխի վրա խորոված պատրաստելը առողջության համար ռիսկեր է պարունակում
Աշխարհում
16:30 29/04/2022
Աշխարհ

Ածուխի վրա խորոված պատրաստելը առողջության համար ռիսկեր է պարունակում

Բժշկական գիտությունների դոկտոր, «Ինվիտրո-Մոսկվա»-ի գլխավոր բժիշկ Սերգեյ Խոմյակովը ռուսներին նախազգուշացրել է խորովածի վնասի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ հատկապես վտանգավոր է ածուխով խորոված պատրաստելը, որը կարող է ուռուցքների առաջացման պատճառ դառնալ։ Ըստ նրա՝ ծխի և ճարպի այրման ընթացքում կարող են քաղցկեղածին նյութեր առաջանան։ 

«Խորոված անելու համար նպատակահարմար է օգտագործել ոչ թե ածուխ, այլ փայտ՝ առանց բենզին պարունակող հատուկ խառնուրդների, այս կերպ հնարավոր կլինի նվազեցնել քաղցկեղածին ծխի կամ մուրի քանակը»,- նշել է մասնագետը։

Խոմյակովը հավելել է, որ խորովածի պատրաստման գործընթացում ամենակարևոր գործոնը մսի ճիշտ խորովելն է։ Նա նաև նշել է, որ միսը չի կարելի շատ տապակել, քանի որ առաջանում են թունավոր ածխաջրեր։
 

Placeholder