29.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
Առողջություն
11:33 29/04/2022
Հայաստան

29.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում ապրիլի 28-ին կատարվել է 3177 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 224  հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 865 դեպք, որոնցից 411 038առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1522  պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 305 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 048 431թեստավորում:

Placeholder
29.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել