Եվրագոտում գնաճը հասել է ռեկորդային մակարդակի
Տնտեսություն
13:56 29/04/2022
Աշխարհ

Եվրագոտում գնաճը հասել է ռեկորդային մակարդակի

Եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը, ըստ նախնական գնահատականների, տարեկան կտրվածքով պահպանվել է ռեկորդային մակարդակում՝ 7,5%: Այս մասին ուրբաթ հայտնել է ԵՄ վիճակագրական գործակալությունը (Եվրոստատ), գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Այս ցուցանիշն ամենաբարձրն է եվրոյի գոտու ողջ գոյության համար։

Մեկ տարի առաջ ապրիլին եվրոգոտում արձանագրվել է տարեկան ընդամենը 1,6 տոկոս գնաճ:

«Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ՝  բարձր գնաճը հիմնականում պայմանավորված է էներգակիրների գների շարունակական աճով, չնայած այն հանգամանքին, որ աճի տեմպերը դանդաղել են մինչև 38%, մարտի 44,4%-ի դիմաց։

Նշվում է, որ պարենամթերքը, ալկոհոլը և ծխախոտն այս ամիս աճել են 6,5%-ով՝ նախորդ ամսվա 5%-ի դիմաց։ Ծառայությունների արժեքն աճել է 3,3%-ով՝ մարտի 2,7%-ի դիմաց։
 

Placeholder
Եվրագոտում գնաճը հասել է ռեկորդային մակարդակի