Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Քաղաքական
14:15 30/04/2022
Աշխարհ

Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Թուրքիան Հունաստանին ծանուցել է, որ հրաժարվում է մասնակցել այդ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ Անկարայի դեմ «անընդունելի հայտարարությունների» պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հաղորդել է NTV-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Tiger Meet զորավարժությունների տեխնիկական կանոնակարգը պատրաստելիս Հունաստանը լրացումներ է կատարել, որոնք ուղղված են Թուրքիայի դեմ և «շահարկում են» նրանց միջև եղած  Էգեյան ծովում օդային տարածքի սահմանների հետ կապված տարակարծությունը։

«Կապված այն հանգամանքի հետ, որ հունական կողմը հրաժարվում է փաստաթղթից բացառել արված փոփոխությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին, Թուրքիայի ռազմաօդային ուժերը որոշել են հրաժարվել զորավարժություններին մասնակցելուց»,-նշում է NTV-ն։ Թուրքական կողմի որոշման մասին Հունաստանը տեղեկացվել է ապրիլի 22-ին։

Tiger Meet զորավարժությունները նախատեսվում են անցկացնել Հունաստանում մայիսի 9-ից 20-ը։ Թուրքիայից դրանց պետք է մասնակցեին երկրի արևմուտքում գտնվող Բալիկեշիր քաղաքի Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարության բազայում տեղակայված F-16 կործանիչները։
 

Placeholder
Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին