Բիթքոյնը երկրորդ երկրում է դարձել ազգային արժույթ
Տնտեսություն
12:11 30/04/2022
Աշխարհ

Բիթքոյնը երկրորդ երկրում է դարձել ազգային արժույթ

Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը (ԿԱՀ) բիթքոյնը դարձրել է իր պաշտոնական արժույթը: Այդ մասին հայտնում է The Verge լրատվական պորտալը։

ԿԱՀ-ի իշխանությունները հայտնել են, որ բիթքոինի ներդրման մասին օրենքը միաձայն ընդունվել է տեղի խորհրդարանի կողմից։ Ըստ իշխանությունների՝ այն ուղղված է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների բարելավմանը, սակայն փորձագետները կասկածում են այդ որոշման ճիշտ լինելու մեջ։

Նախագահի գրասենյակը նաև նշել է, որ նման օրինագծի ընդունումը ԿԱՀ-ն դարձնում է «աշխարհի ամենահամարձակ և ամենահեռատես երկրներից մեկը»։

Պորտալը նշում է, որ ցանկացած կրիպտոարժույթի օգտագործումը պետական մակարդակով չի ողջունվում Արևմուտքի վերահսկող ֆինանսական հաստատությունների կողմից, քանի որ տոկենները կենտրոնացված չեն և կարող են վտանգ ներկայացնել ֆինանսական համակարգի համար:

Ավելի վաղ բիթքոյնը պաշտոնական վճարման միջոց էր դարձել Սալվադորում։ Այս որոշումից հետո զանգվածային ցույցերն ու բողոքի ակցիաները ընդգրկեցին երկիրը:

Placeholder
Բիթքոյնը երկրորդ երկրում է դարձել ազգային արժույթ