ԱԱԾ. Երևանում հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում
Քաղաքական
15:06 01/05/2022
ԼՂՀ

ԱԱԾ. Երևանում հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար:

Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»։ 

Placeholder
ԱԱԾ. Երևանում հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում