Այսօրվա դրությամբ դիտարկվող 4 ջրամբարներում ավելի քիչ ջուր կա քան նախորդ տարի. Լևոն Ազիզյան
Տնտեսություն
17:51 02/05/2022
Հայաստան

Այսօրվա դրությամբ դիտարկվող 4 ջրամբարներում ավելի քիչ ջուր կա քան նախորդ տարի. Լևոն Ազիզյան

«Այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 68 մլն խ/մ-ով ավելի է քան նախորդ տարի, իսկ մնացած 4 խոշոր ջրամբարներում պակաս են նախորդ տարվա մակարդակից»,-ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Նրա խոսքով՝ իր ղեկավարած ՊՈԱԿ-ը մոնիթորինգ է իրականացնում ռազմավարական 5 ՝ Ախուրյանի, Ափի լիճ, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում:

Լևոն Ազիզյանը հայտնեց, որ Արփի լճում և Ազատի ջրամբարներում 10-ական մլն խ/մ-ով է պակաս կոտակված ջուրը,  Ապարանի ջրամբարում՝ 1.8 մլն խ/մ-ով և մարմարիկի ջրամբարում՝ 1,2 մլն խ/մ-ով:

«Ջրի պակասը պայմանավորված է  նրանով, որ այս տարվա ապրիլ ամսվա ջերմաստիճանն բավական ցածր էր նախորդ տարվա ապրիլի ջերմաստիճանից և ձնհալքի ինտենսիվությունը դեռևս թույլ է: Առաջիկա 5 օրերի ընթացքում ինտենսիվ տեղումներ են սպասվում և դրանք դրական ազդեցություն կունենան ջրամբարների լցվածության և Սևանա լճի մակարդակի վրա»,-հայտնեց ՊՈԱԿ-ի տնօրենը:

Placeholder