Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
Իրավունք
22:17 02/05/2022
Հայաստան

Մանվել Փարամազյանն ազատության մեջ է

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է,  և նա հիսուն միլիոն դրամ գրավի դիմաց արդեն ազատ է արձակվել։ Նրան դիմավորեցին «Հայաստան» դաշինքի անդամները։ Միասին բոլորը վանկարկում էին՝ «հաղթանակ», «հաղթանակ»։

Քաջարանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա  չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Նա կալանավորվել էր 2021 թ.  հուլիսի 10-ին, բայց դեկտեմբերի 18-ին 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Այս տարվա փետրվարի 7-ին կիկին կալանավորվել էր։ 

«Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին...

Արդարությունը միևնույն է հաղթելու է, իսկ դուք, տականքնե՛ր, սպասեք ձեր դատաստանին»,- այդ ժամանակ գրել էր փաստաբան Երվանդ Վարոսյանը։ 

 

 

Placeholder