Վրացահայերն ակցիա է անցկացվել «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբավորման քարոզչության դեմ
Տարածաշրջան
18:00 02/05/2022
Տարածաշրջան

Վրացահայերն ակցիա է անցկացվել «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբավորման քարոզչության դեմ

Ապրիլի 30-ին Վրաստանի Հայ Համայնքի մի խումբ անդամներ «Եվրոպական Վրաստան» կուսակցության շտաբի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել կուսակցության Մառնեուլիի շտաբի ղեկավար և քաղաքապետի թեկնածու Ահմեդ Իմամկուլիևի գործողությունների դեմ, ով ապրիլի 24-ին իր էջում հրապարակել էր «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբի ժեստը պատկերող լուսանկար։ Այս մասին գրում է Jnews կայքը։ 

Վրացերեն և անգլերեն լեզուներով ընթերցվել է «Վրաստանի հայերի համայնքի» հայտարարությունը։

Ցուցարարները «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարությունից պահանջել են  անպատիժ չթողնել իրենց կուսակից Ախմեդ Իմամկուլիեւի գործողությունները։ 

Placeholder