Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում մայիսի 1-ին կատարվել է 2064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 518 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 003առողջացած: Փաստացի բուժում է ստանում 566 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 305 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 055 957 թեստավորում: