Netflix-ը չեղարկել է Մեգան Մարքլի մուլտսերիալի նկարահանումները
Մշակույթ
16:32 02/05/2022
Աշխարհ

Netflix-ը չեղարկել է Մեգան Մարքլի մուլտսերիալի նկարահանումները

«Pearl» անիմացիոն սերիալը, որը Netflix-ի համար պետք է արտադրվեր արքայազն Հարիի և Մեգան Մարքլի Archewell Productions պրոդյուսերական ընկերության կողմից, դադարեցվել է։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Ըստ աղբյուրի՝ մուլտիպլիկացիոն շոուն չեղարկվել է ֆինանսավորման բացակայության պատճառով՝ հոսքային ծառայության բաժանորդների թվի կտրուկ նվազման ֆոնին։

Ենթադրվում էր, որ սերիալի հերոսուհին լինելու է 12-ամյա մի աղջիկ, ով անցնում է մեծանալու և ինքնաճանաչման ճանապարհով հայտնի կանանց օրինակներով, որոնք իրենց հետքն են թողել պատմության մեջ։

Սերիալի գործադիր պրոդյուսերն է Դեյվիդ Ֆերնիշը՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մտերիմ ընկեր Էլթոն Ջոնի ամուսինը:

«Pearl»-ի նկարահանումների մասին հայտարարվել էր 2021 թվականի ամռանը։
 

Placeholder
Netflix-ը չեղարկել է Մեգան Մարքլի մուլտսերիալի նկարահանումները