Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր առավոտյան մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաների վայրերում ոստիկանությունը կենտրոնացրել է մեծաթիվ ուժեր։
Ակցիայի մասնակից իրավաբաններն ու պատգամավորներն ահազանգում են ոստիկանության կատաղի գործողությունների, բազմաթիվ մարդկանց բերման ենթարկելու մասին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ժամը 9։40-ին 120 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ։
Ոստիկանների գործողությունների հետևանքով Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ակցիայի մասնակից մի տղամարդ էր տուժել, ընդհուպ գիտակցությունը կորցրել։ Շտապ օգնության աշխատակիցները նրան տեղափոխել են հիվանդանոց։