Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրացահայերն ակցիա է անցկացվել «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբավորման քարոզչության դեմ
Ապրիլի 30-ին Վրաստանի Հայ Համայնքի մի խումբ անդամներ «Եվրոպական Վրաստան» կուսակցության շտաբի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել կուսակցության Մառնեուլիի շտաբի ղեկավար և քաղաքապետի թեկնածու Ահմեդ Իմամկուլիևի գործողությունների դեմ, ով ապրիլի 24-ին իր էջում հրապարակել էր «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբի ժեստը պատկերող լուսանկար։ Այս մասին գրում է Jnews կայքը։
Վրացերեն և անգլերեն լեզուներով ընթերցվել է «Վրաստանի հայերի համայնքի» հայտարարությունը։
Ցուցարարները «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարությունից պահանջել են անպատիժ չթողնել իրենց կուսակից Ախմեդ Իմամկուլիեւի գործողությունները։