Հունվար-մարտին ավելի քան 134 հազար ռուս է եկել Հայաստան
Տնտեսություն
11:10 03/05/2022
Հայաստան

Հունվար-մարտին ավելի քան 134 հազար ռուս է եկել Հայաստան

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների հետևանքով կտրուկ ավելացել է Հայաստան եկած ռուսների թիվը։

Ռուսաստանի հրապարակած պաշտոնական վիճակագրության  համաձայն, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ Հայաստան եկած ռուսների թիվը եռապատկվել է։

Հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան է եկել 134.129 ռուս նախորդ տարվա առաջին եռամսյակի 44. 586-ի փոխարեն։

Եկածների մեծ մասը՝ 78 հազարը որպես այցի նպատակ նշել է մասնավոր, 41 հազարը՝ տուրիզմ։

Հինգ անգամ մեծացել է նաև Վրաստան մեկնած ռուսների թիվը. այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Լարսի անցակետով Վրաստան է մուտք գործել 38 հազար ռուս։ Շատերը Վրաստան են հասել նաև օդային ճանապարհով Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով։

Ուզբեկստան այս տարվա առաջին երեք ամիսներին մեկնել է 53 հազար ռուս, նախորդ տարվա 15 հազարի փոխարեն, Տաջիկստան մեկնել է 40 հազար ռուս՝ նախորդ տարվա 8 հազարի փոխարեն, Ադրբեջան մեկնել է 56 հազար ռուս՝ նախորդ տարվա 20 հազարի փոխարեն։

 

Placeholder
Հունվար-մարտին ավելի քան 134 հազար ռուս է եկել Հայաստան