03.05.2021. Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել
Առողջություն
11:40 03/05/2022
Հայաստան

03.05.2021. Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել

Հայաստանում մայիսի 2-ին կատարվել է 1745 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդության որևէ նոր դեպք չի հայտնաբերվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 16  հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 3-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից  412 019 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 1081 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 305 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 057 702 թեստավորում:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ, հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը, այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի շաբաթը մեկ:

Placeholder
03.05.2021. Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել