Նոր մանրամասներ են հայտնի դարձել iPhone 15-ի մասին
Տնտեսություն
08:00 03/05/2022
Աշխարհ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել iPhone 15-ի մասին

Ուոլ սթրիթի վերլուծաբաններն այն կարծքին են, որ Apple ընկերությունը կտեղադրի իր սեփական 5G մոդեմը iPhone 15-ում։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն հղում անելով  MyDrivers լրատվական պորտալին։ 

Նշվում է, որ սմարթֆոնը պետք է թողարկվի 2023 թվականի աշնանը։

Աղբյուրի համաձայն՝ արտադրությամբ կզբաղվի թայվանական TSMC միկրոէլեկտրոնիկայի գործարանը, իսկ մոդեմի ստեղծման ժամանակ կօգտագործվեն 3 կամ 4 նանոմետ տեխնոլոգիաներ։ Սեփական 5G մոդեմին անցնելը թույլ կտա Apple-ին նվազեցնել Qualcomm-ից կախվածությունը ևւ կրճատել ծախսերը:

Մոդեմների մշակման համար Apple-ն արդեն հավաքագրել է մեծ թվով Intel ինժեներներ, ինչպես նաև՝ արբանյակային կապի փորձագետներ: Փորձագետները ակնկալում են, որ ընկերության լուծումն ավելի արդյունավետ կլինի։ Մասնավորապես, ազդանշանի ուժգնությունն ու տվյալների փոխանցման արագությունն ավելի բարձր կլինեն, քան Qualcomm մոդեմները, որոնք Apple-ն այժմ օգտագործում է իր սմարթֆոններում։

Placeholder
Նոր մանրամասներ են հայտնի դարձել iPhone 15-ի մասին