Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Հասարակություն
12:40 03/05/2022
Հայաստան

Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գեղարքունիքի բնակիչները ժամը 11:00-ից փակել են Երևան-Սևան մայրուղին։ Կաթվածահար է  երկկողմ երթեևեկությունը։ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել այստեղ։ Իրավիճակը լարված է։ Ոստիկանները փորձում են ուժի գործադրմամբ ճանապարհից հեռացնել քաղաքացիներին։ 

Հիշեցնենք՝ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր փակելու են նաև մարզային ճանապարհներ։ 

Այսօր վաղ առավոտից կաթվածահար են երևանյան մի շարք փողոցներ։ Ընդդիմադիր գործիչները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ, քայլերթեր են իրականացնում։ 

Placeholder
Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին