Այսօր Վիեննայում տեղի կունենա Ռուբինյան-Քըլըչ  երրորդ՝ «ներկայացուցչական» հանդիպումը
Քաղաքական
10:52 03/05/2022
Հայաստան

Այսօր Վիեննայում տեղի կունենա Ռուբինյան-Քըլըչ երրորդ՝ «ներկայացուցչական» հանդիպումը

Տրամաբանական էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «գորշ գայլեր» ցույց տալը Ուրուգվայում Հայոց ցեղասպանության մասին հիշեցման ու պատժի պահանջով ցուցարարներին, պիտի Հայաստանի ու Թուրքիայի «ներկայացուցչական հանդիպումը չեղարկեր։ Գոնե՝ հետաձգեր։

Սակայն ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր բացակայում էր խորհրդարանի հերթական նիստից և մեկնել է Վիեննա հայ-թուրքական «հարաբերությունների կարգավորման գործընթացի» շրջանակներում Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպելու համար:

Հանդիպման մասին դեռ օրեր առաջ ՀՀ ԱԳՆ  մամուլի քարտուղար, տեղեկատվության ազատության պատասխանատու Վահան Հունանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի է ունենալու Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին։ Հայտնել էին ու արեցին, թեև մասնագետների պնդմանը, որ այդ հանդիպումները ի շահ Հայաստանի ու Արցախի չեն։ 

2021 թ.-ին ՀՀ-ն և Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համար։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։

Placeholder
Այսօր Վիեննայում տեղի կունենա Ռուբինյան-Քըլըչ երրորդ՝ «ներկայացուցչական» հանդիպումը