Թուրքերը քաշեցին Սուքիասյաններին
Քաղաքական
16:25 05/05/2022
Հայաստան

Թուրքերը քաշեցին Սուքիասյաններին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում մեծ սպասելիքներ ունեցող ու դրանց մասին բարձրաձայնող ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դարձավ Թուրքիայի իշխանությունների որոշման առաջին տուժածը։

Բանն այն է, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը:

Նշենք, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։

Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված ու առաջարկում մի քանի այլընտրանք»։

Հիշեցնենք, որ «Հետք»  գրել էր,  որ FLYONE ARMENIA ընկերությունը ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է.

«Հայաստանում «Fly One»-ի գործընկերները Սուքիասյաններն են, սակայն «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում եղբայրներից՝ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ եւ Ռոբերտ Սուքիասյաններից, ոչ մեկ չկա: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է այլ անձանց անունով, որոնք, սակայն, ըստ ամենայնի, փոխկապակցված են Սուքիասյաններին»։


 

Placeholder
Թուրքերը քաշեցին Սուքիասյաններին