Թուրքիայից այլ երկրներ ապաստան ստանալու դիմումները 45%-ով աճել են
Հասարակություն
14:13 05/05/2022
Տարածաշրջան

Թուրքիայից այլ երկրներ ապաստան ստանալու դիմումները 45%-ով աճել են

Թուրքիայում աճել է այն մարդկանց թիվը, որոնք դիմել են այլ երկրներ ապաստան ստանալու խնդրանքով:  Նման մարդկանց թիվն աճել է 45 տոկոսով՝ հասնելով 20.000-ի, գրում է Էրմենիհաբերը։ 

Թուրքիայից այդպիսի դիմումներ ամենաշատը ստացել են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան.  Շվեյցարիան և Հունաստանը:

Նշվում է, որ Գերմանիան առհասարակ աշխահում համարվում է ամենաշատ նմանատիպ դիմումներ ստացած երկիրը:

Ապաստան ստանալու խնդրանքով պաշտոնական Բեռլինին 2021թ.-ին դիմել է 148.000 մարդ, Իսպանիային՝  62.000, իսկ Իտալիային ՝ 43.000 մարդ:

Նշվում է նաև, որ Թուրքիայից նման դիմումները շատացան հատկապես 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Placeholder