Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հադրութեցի անչափահաս Վիգենին կարմիր բերետները վնասվածքներ են հասցրել. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լուսանկար է հրապարակել ու գրել.
«Հադրութեցի Վիգեն Գրիգորյանն է, անչափահաս է, վրան բերետների հերթական հանցագործության հետքերն են: Բերետները վերցրել են նաև Վիգենի հեռախոսը, համարն անջատել, բաժին հեռախոսը չեն ներկայացրել: Խոշտանգման և կողոպուտի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում: Ոտքը առերևույթ կոտրված է»։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ անդրադառնալով այս դեպքին՝ գրում է.
«Հերթական հակա-հայկական գազանությունը կարմիր բերետների կողմից։ Վայրենաբար վնասվածքներ են հասցրել անչափահասին, առերևույթ կոտրել են ոտքն ու հափշտակել հեռախոսը…
Այս ստորաբաժանումը թերևս ձգտում է հեյդար ալիևի շքանշանի։ Կարծում եմ՝ արժանի են ...
ՀԳ. Բնականաբար, գործը կկոծկվի ու այս գազանության հեղինակը կպարգևատրվի»։


