Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև հունիսի 15-ից լաստանավային բեռնափոխադրումներ կիրականացվեն
«Մի քանի շաբաթ առաջ կառավարությունը հայտնել էր իր մտադրությունը կնքել պայմանագիր լաստանավային օպերատոր հանդիսացող այն ընկերության հետ, որը կկնքեր պայմանագրեր «Հարավկովկասյան երկաթուղի» և «Ռուսական երկաթուղի» ընկերությունների հետ»,-կառավարության նիստում հիշեցրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հայտնեց, որ արդեն կա նման ընկերություն՝«Սի ընդ Էմ Ինթերնեշնլ» է :
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով «Սի ընդ Էմ Ինթերնեշնլ» ընկերությունը հունիսի 15-ից շաբաթական երկու անգամ կիրականացնի լաստանավային փոխադրումները, պետությունն էլ նրա համար կսուբսիդավորի լաստանավի հաղորդակցության արժեքը:
Ըստ Քերոբյանի՝ այն թույլ կտա ունենալ կանոնավոր երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև:
«Սա թույլ է տալու, որ մեր տնտեսությունը, հատկապես արդյունաբերությունը էապես բարձրացնի մրցունակությունը: Այս նախագծով մենք արտահանողներին և ներմուծողներին թույլ ենք տալիս էապես նվազեցնել իրենց ռիսկերը, որոնք այսօր հատկապես շատ մեծ են Լարսի անցակետի հետ կապված»,-հայտնեց Քերոբյանը: