ԵՄ-ն նախատեսում է ՌԴ քաղաքացիներին արգելել անշարժ գույք գնել Եվրոպայում
Տնտեսություն
12:27 05/05/2022
Աշխարհ

ԵՄ-ն նախատեսում է ՌԴ քաղաքացիներին արգելել անշարժ գույք գնել Եվրոպայում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում ավելացրել է հերթական կետը, ըստ որի, ՌԴ քաղաքացիներին կարգելվի անշարժ գույքի հետ գործարքներ կնքել ԵՄ-ում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկը նախատեսում է Ռուսաստանի քաղաքացիների, ռեզիդենտների և իրավաբանական անձանց հետ անշարժ գույքի գործարքների դադարեցում՝ արգելելով «Միության տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ուղղակի կամ անուղղակի վաճառքը կամ փոխանցումը»:

Bloomberg-ը նշում է, որ արգելքը տարածվում է այն ռուսաստանցիների վրա, որոնք ԵՄ-ի քաղաքացիներ չեն և կացության կարգավիճակ չունեն ԵՄ-ի անդամ երկրներում: Որոշումը չի ազդի այն քաղաքացիների վրա, որոնք քաղաքացիություն ունեն կամ բնակվում են Եվրոպական տնտեսական տարածքում, կամ Շվեյցարիայում:

Placeholder
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ քաղաքացիներին արգելել անշարժ գույք գնել Եվրոպայում