Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից  սրտի կանգով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
Առողջություն
13:53 05/05/2022
Հայաստան

Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից սրտի կանգով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ, հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ։

Placeholder
Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից սրտի կանգով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց