Թուրքիայի Սահմանադրական դատարանը մայիսի 12-ին կսկսի քրդամետ կուսակցության լուծարման գործի քննությունը
Քաղաքական
12:30 06/05/2022
Տարածաշրջան

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մայիսի 12-ին կսկսի քրդամետ կուսակցության լուծարման գործի քննությունը

Մայիսի 12-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը կսկսի քննել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) լուծարման վերաբերյալ գործի քննությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ հաղորդել է NTV-ն։

ԺԴԿ-ի դեմ գործը հարուցվել է 2021 թվականի հունիսին՝ Թուրքիայի գլխավոր դատախազության՝  «անջատողական գործունեության» և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեղադրանքով։ Սահմանադրական դատարանը մի շարք դատավարական խնդիրների պատճառով նախկինում գործը վերադարձրել էր վերանայման, ապրիլին կուսակցությունը դատարանին գրավոր պաշտպանություն էր ներկայացրել։ ԺԴԿ-ի ղեկավարությունը գործընթացը որակել է որպես  քաղաքական դրդապատճառներ ունեցող և սահմանադրությանը հակասող։

Մեղադրող կողմի և պաշտպանական կողմի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո Սահմանադրական դատարանը կորոշի այն օրը, երբ դատավարությանը ելույթ կունենան Թուրքիայի վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազը և ԺԴԿ-ի ներկայացուցիչները։ Դրանից հետո ՍԴ զեկուցողը, որը պատասխանատու է գործի քննության համար, կպատրաստի հիմնարար վերջնական զեկույց և այն կներկայացնի Թուրքիայի բարձրագույն դատարանի հաստատմանը։

ԺԴԿ-ի լուծարման մասին որոշումը կհամարվի ընդունված, եթե դրան կողմ քվեարկի Թուրքիայի Սահմանադրական դատարանի 15 ներկայացուցիչների երկու երրորդը։
 

Placeholder