Ապրիլին միջազգային չվերթների ծառայությունների գներն աճել են
Տնտեսություն
08:00 06/05/2022

Ապրիլին միջազգային չվերթների ծառայությունների գներն աճել են

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ սակագներն աճել են 3.8%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 0.7%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտային ծառայությունների սակագների 1.2% հավելաճ, ինչը պայմանավորվել է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 3.5% թանկացմամբ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.4-0.9% գնաճ, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.7%-ով:
 

Placeholder