Ուիլ Սմիթը «Օսկար»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո դիմել է հոգեբանի
Մշակույթ
10:27 06/05/2022
Աշխարհ

Ուիլ Սմիթը «Օսկար»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո դիմել է հոգեբանի

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքի հետ կոնֆլիկտից հետո դիմել է հոգեբանի օգնությանը։ Այս մասին տեղեկությունը հրապարակել է «Entertainment Tonight»-ը։

Պարբերականի աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Ուիլ Սմիթը հոգեբանական օգնություն է ստանում Քրիս Ռոքի հետ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ վիճելուց հետո։
«Ուիլ Սմիթն աշխատում է առաջ շարժվել «Օսկարի» ժամանակ մեծ հնչողություն ստացած  վիճաբանությունից հետո։ Աստղը դրանից հետո մեկնել է բուժման»,- ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Ուիլ Սմիթը ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությանը դարձել է միջադեպի մասնակից, որի ժամանակ բեմ է դուրս եկել և հարվածել հաղորդավար Քրիս Ռոքի դեմքին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ռոքին անտեղի կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։

Այդ միջադեպից հետո դերասանը ներողություն է խնդրել Քրիս Ռոքին հարվածելու համար։ Նա նաև ներողություն է խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից և բոլոր ներկաներից, ինչպես նաև ամբողջ աշխարհի հեռուստադիտողներից:

Placeholder
Ուիլ Սմիթը «Օսկար»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո դիմել է հոգեբանի