«Մենք չենք հաշտվելու թուրքի հետ բարեկամություն մտքին». Երթի մասնակիցները միացման կոչ են անում
Քաղաքական
12:55 06/05/2022
Հայաստան

«Մենք չենք հաշտվելու թուրքի հետ բարեկամություն մտքին». Երթի մասնակիցները միացման կոչ են անում

«Այսօր, ինչպես հայտարարվեց, պետք է ցույց տանք ուժը, կազմակերպվածությունը, մեր չկոտորվելը, չկտրվելը, մեր այն հզորությունը, որի դեմ որևէ պատ, որևէ շարասյուն չի կարող առնել»,- Ֆրանսիայի հրապարակից մեկնարկող երթի սկզբում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ  Գեղամ Մանուկյանը։

Քաղաքացիները «միացում», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով քայլերթ են իրականացնում։

«Սա իշխանության կռիվ չէ, սա հայկական երկու պետությունների լինել-չլինելու, մեր վաղվա օրվա, սահմանների ամրության կռիվն է։ Մենք չենք հաշտվել թուրքի հետ բարեկամություն մտքի հետ և չենք հաշտվելու, դրա համար բոլորս ոտքի ենք կանգնել ու մեր հայրենակիցներին կոչ ենք անում՝ միացում»,- հայտարարեց երթի մասնակիցը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ 4 ուղղությամբ պարալիզացնելու են Երևանը։

Placeholder
«Մենք չենք հաշտվելու թուրքի հետ բարեկամություն մտքին». Երթի մասնակիցները միացման կոչ են անում