Չնայած Հայաստանում իմ բազմաթիվ այցերին, ես դեռ հայտնաբերում եմ մշակութային գոհարներ. Վալերի Բուայե
Օրվա թեմա
10:00 07/05/2022
Հայաստան

Չնայած Հայաստանում իմ բազմաթիվ այցերին, ես դեռ հայտնաբերում եմ մշակութային գոհարներ. Վալերի Բուայե

Հայաստանում է  Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիացի քացաքական գործիչ, պատգամավոր Վալերի Բուայեն գրում է, որ քաղաքական և դիվանագիտական քննարկումներից հետո հնարավոր է եղել նաև ծանոթանալ հայկական մշակույթի հետ։ Ֆրանսիացի քաղաքական գործիչները եղել են Գառնու տաճարում, Գեղարդի վանքում, Մատենադարանում։

«Չնայած այս երկրում իմ բազմաթիվ ճանապարհորդություններին, ես դեռ այսօր հայտնաբերում եմ մշակութային  հոյակապ գոհարներ»,- գրել է Բուայեն։

Նա նշել է, որ Գառնու տաճարը արժեքավոր վկայություն է այն ժամանակվա Հայաստանի մասին,  Գեղարդի վանքը Հայաստանի կարևորագույն կրոնական հուշարձաններից է։ Մատենադանի մասին նշել է, որ այնտեղ պահվում են հին ձեռագրեր։


 

Placeholder