Ադրբեջանը կրկին կրակակոծել է ՀՀ քաղաքացիներին՝ կրկին Սոթք, կրկին վիրավոր
Քաղաքական
16:06 07/05/2022
Հայաստան

Ադրբեջանը կրկին կրակակոծել է ՀՀ քաղաքացիներին՝ կրկին Սոթք, կրկին վիրավոր

Որևէ պաշտոնական հաղորդումներից շատ ավելի վաղ, Panorama.am-ը տեղեկացավ, որ թշնամական ԶՈՒ-ն հերթական անգամ խախտել է ՀՀ սահմանը, այս անգամ ևս կրակելով Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատավորների վրա։ Խոսվում էր առնվազն մեկ վիրավորի ու տուժողների մասին։

Հարցումից հետո Panorama.am-ին հայտնի լուրը պաշտոնապես հաստատեց «Գեոպրոմայնինգ Գոլդ»  ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզան Գրիգորյանը։

«Երեկ երեկոյան սկսվել են ինտենսիվ կրակոցները, շարունակվել են այսօր։ Հանքի աշխատակիցներից մեկը վիրավորվել է, վնասվածք է ստացել ձախ թևից։ Բարեբախտաբար, ներքին օրգանները չեն վնասվել, հոսպիտալում է, բժիշկներն առողջական վիճակը գնահատում են կայուն, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ռ.Գրիգորյանը։

Նա նշեց, որ հանքի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սոթքի հանքավայրի աշխատանքն ու տարհանել բոլոր աշխատակիցներին՝ ապահովելու նրանց անվտանգությունը։

Placeholder
Ադրբեջանը կրկին կրակակոծել է ՀՀ քաղաքացիներին՝ կրկին Սոթք, կրկին վիրավոր