«Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո». Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
19:46 09/05/2022
Հայաստան

«Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո». Իշխան Սաղաթելյան

«Շատ են խոսում, թե ի՞նչ է լինելու Նիկոլից հետո, թե նոր կառավարությունն ինչպե՞ս է երկիրը դուրս բերելու այս վիճակից»,-Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրության» շարժման ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և ներկայացրեց մի քանի գործողություններ, որոնք պետք է կատարի նոր իշխանությունը:

Նկատելով, որ Արցախի և Հայաստանի ապագան վտանգված է ապազգային, ապիկար իշխանության պատճառով՝ Սաղաթելյանը հայտնեց, որ իրավիճակը դեռ հնարավոր է շտկել:

«Անվտանգություն, համերաշխություն, կայունություն, առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է ելքը»,-ասաց նա և շեշտեց, որ դրա համար նախ պետք է հեռացնել գործող իշխանությանը և ձևավորել իշխանություն, որը կապահովի թուրք-ադրբեջանական ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի և Արցախի անվտանգության միասնական համակարգը:

«Այն պետք է իրականացվի ռազմավարական գործընկերների ներգրավմամբ, հայոց զինված ուժերի վերակառուցմամբ՝ նոր որակի միջազգային դիվանագիտության հիման վրա: Նոր իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրիդի անվտանգության և ինքնորաշման իրավունքի երաշխավորը լինելու Հայաստանի հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

Նրա խոսքով՝ նոր իշխանությունը նաև կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքի տրամադրումը թշնամի երկրին:

«Նոր իշխանությունը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանգծում և սահմանազատում: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նա ասաց, որր առաջնայնություն է տրվելու Հայաստանի պարենային անվտանգությանը և պետական պահուստի խնդիրներին, կարևոր խնդիր է դառնալու նաև հայ ռազմագերիների և պատանդների վերադարձը:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ Աժ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ռազմագերիները հերոս են, կարող են 1-2 ամիս էլ սպասել, բայց ընտրություններից հետո ասաց, թե ռազմագերիները դասալիքներ են և մինչև այսօր նրանք գնտվում են գերության մեջ:

«Հաջորդ կառավարոթյան գերագույն խնդիրն է լինելու օր առաջ վերադարձնել մեր հայրենակիցներին: Նոր կառավարությունը պետք է վարի պրոֆեսիոնալիցմի հիման վրա հստակ չափանիշխներով կադրային քաղաքականություն, պետական համակարգում կառավարման ճգնաժամը հաղթահարելու համար: Պետության կառավարումից իսպառ բացառվելու է  պոպուլիզմը, սուտը, կեղծիքը և անբանությունը»,-ասաց «Դիմադրության» շարժման ներկայացուցիչը և հայտարարեց, որ նաև վերականգնվելու են Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները, պետական իրավապահ համակարգը՝ դրանք ամբողջությամբ ծառայեցնելով ՀՀ քաղաքացուն:

Placeholder
«Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո». Իշխան Սաղաթելյան