Առողջ սնվելու պարզ կանոններ բժշկից
Առողջություն
11:45 09/05/2022
Աշխարհ

Առողջ սնվելու պարզ կանոններ բժշկից

«Ռոսիա» հեռուստաալիքի «Բժիշկ Մյասնիկով» հեղինակային հաղորդման եթերում բժիշկ-մասնագետը խոսել է առողջ սննդակարգի հիմնական բաղադրիչների մասին։

Մյասնիկովը խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում բաց չթողնել նախաճաշը, այն պարտադիր է։ «Սա ինքնատիպ «զարթուցիչ» է մարմնի համար։ Ավելի լավ է հրաժարվել կիսֆաբրիկատներից և ամեն օր թարմ սնունդ պատրաստել»,-ասել է նա և հավելել «Նախաճաշը խթանում է հորմոնալ գործընթացները և օրգանիզմի ցիրկադային ռիթմերը: Նախաճաշ չի լինի, հորմոնները կաշխատեն ախորժակը բարձրացնելու համար»։

Մյասնիկովը հիշեցրել է, որ ցանկացած կերակուր պետք է պարունակի բանջարեղեն՝ աղցանն անվանելով նախաճաշի էական բաղադրիչ, և խորհուրդ է տվել չչարաշահել աղը։ Ավելի լավ է ուտել սենյակային ջերմաստիճանի սնունդ, շատ տաք կամ սառը սնունդը կարող է հանգեցնել առողջական խնդիրների։
 

Placeholder