ԱՄՆ-ում մահացել է DC և Marvel կոմիքսների հայտնի հեղինակ Ջորջ Պերեսը
Մշակույթ
14:16 09/05/2022
Աշխարհ

ԱՄՆ-ում մահացել է DC և Marvel կոմիքսների հայտնի հեղինակ Ջորջ Պերեսը

ԱՄՆ-ում 67 տարեկան հասակում մահացել է DC Comics և Marvel Comics ընկերությունների կոմիքսների հեղինակ ու նկարազարդող Ջորջ Պերեսը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Նա աշխատել է նաև, «Հրաշք կինը» և «Վրիժառուները» սերիաների վրա։

Պերեսը մահացել է մայիսի 6-ին՝ երկարատև հիվանդությունից հետո, ընտանիքի անդամներով շրջապատված։ 2021 թվականի դեկտեմբերին նկարիչը պատմել է, որ ունի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Այդ ժամանակ նա հայտնել էր, որ բժիշկները տալիս են վեց ամսից մինչև մեկ տարվա կյանք:

DC Comics-ի հայտարարության մեջ ասվում է, որ Պերեսը «անջնջելի հետք է թողել կոմիքսների աշխարհում» և մեծ ազդեցություն է թողել «ստեղծագործական տաղանդների մի ամբողջ սերնդի վրա»:

Placeholder