Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ
Առողջություն
14:05 09/05/2022
Հայաստան

Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ

Հայաստանում մայիսի 2-9  կատարվել է 10 հազար 493 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 30 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք։ Մահացածներից 1-ը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնիի ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 9-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 896 դեպք, որոնցից 412 048 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 541 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8623 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 307 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 068 217 թեստավորում:

 

Placeholder
Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ