Այսօր արդեն դոլարն ու եվրոն արժեզրկվել են
Տնտեսություն
09:15 10/05/2022
Հայաստան

Այսօր արդեն դոլարն ու եվրոն արժեզրկվել են

Այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ բանկերում ԱՄՆ դոլարը վաճառվում է 465.82 դրամով՝ մայիսի 8-ի համեմատ արժեզրկվելով 0.45 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 471 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 474 դրամ:

Եվրոյի միջին փոխարժեքն էլ 488 դրամ է (մայիսի 8-ի համեմատ արժեզրկվել է 0.72 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է  505 դրամ։

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա միջին փոխարժեքը կազմում է  6.23 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7 դրամ։

Placeholder