Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է». Սասունցի Դավիթի արձանի մոտից մենարկել է քայլերթը
Երևանի Սասունցի Դավիթի արձանի մոտից մենարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների երթը։ Այս ուղղությամբ քաղաքացիների հետ քայլերթին են մասնակցում նաև ՀՀԿ-ական գործիչները։
«Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք, հորդորւմ ենք, պահանջում ենք, որպեսզի նիկոլականների սադրանքներին չտրվեք ու շարունակենք մեր քայլերթը։ Սրանք վախենում են, որովհետև իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է»,- հայտարարվեց քայլերթի ժամանակ, որին հաջորդեց «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ 4 ուղղություններով իրականացնելու են անհնազանդության երթեր և ակցիաներ, այդ երթերի ընթացքում արգելափակվելու են ճանապարհները։