Դրախտիկ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում կրակած տղային գտել են
Իրավունք
12:38 11/05/2022
Հայաստան

Դրախտիկ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում կրակած տղային գտել են

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները երեկ  տեղեկություններ էին ստացել, որ Դրախտիկ գյուղի 21-ամյա մի բնակիչ իր մոտ պահում է ապօրինի ատրճանակ, որով կրակել է։

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 13.30-ի սահմաններում երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, նախնական տվյալներով՝ գազային:

Բերման ենթարկված երիտասարդը խոստովանել է, որ մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Placeholder