Շիշ նետողը. Քաղաքացիներն ուշադրություն են  հրավիրում ոստիկանի արարքին
Քաղաքական
21:02 11/05/2022
Հայաստան

Շիշ նետողը. Քաղաքացիներն ուշադրություն են հրավիրում ոստիկանի արարքին

Քաղաքապետարանի շենքի շրջափակման ընթացքում ոստիկաններից մեկը պլաստմասե շիշ է նետում պայքարի մասնակիցների ուղղությամբ։

Ոստիկանի արարքի վրա իրավապահների ուշադրությունն են հրավիրել բազմաթիվ քաղաքացիներ՝ գրառումներին կցելով տեսանյութը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Տելեգրամի իր էջում հրապարակել է տեսանյութն ու գրել. «Շիշ նետող ոստիկանը»։

Բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է.

«Շիշ բռնող ունեինք, Շիշ նետող ոստիկան չունեինք։ Էսօրվանից ունենք»։

Placeholder