Apple-ը դադարեցնում է iPod-ի թողարկումը
Տնտեսություն
12:32 11/05/2022
Աշխարհ

Apple-ը դադարեցնում է iPod-ի թողարկումը

Apple-ը դադարեցնում է iPod երաժշտական նվագարկչի արտադրությունը, որը թողարկել է ավելի քան 20 տարի։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Քանի դեռ iPod-ը հասանելի է, այն կարելի է գնել Apple-ի կայքից կամ պաշտոնական խանութներից:
«Այսօր iPod-ի ոգին շարունակում է ապրել: Մենք անհավատալի երաժշտական փորձն ինտերգրել ենք մեր բոլոր արտադրանքներում՝ iPhone-ից մինչև Apple Watch և HomePod mini, ինչպես նաև Mac, iPad և Apple TV»,- ասել է Apple-ի գլոբալ մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Գրեգ Ջոսվիակը։

Ընկերությունը նշում է, որ Apple Music հավելվածն ապահովում է ձայնի լավագույն որակը:
Առաջին Ipod-ը վաճառքի է հանվել 2001 թվականին։ 2019-ին Apple-ը չորս տարվա ընթացքում առաջին անգամ վերաթողարկել է սարքը։

 

Placeholder
Apple-ը դադարեցնում է iPod-ի թողարկումը