Politico. Եվրահանձնաժողովը կառաջարկի ԵՄ-ում հանցագործություն ճանաչել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանցումը
Քաղաքական
15:00 11/05/2022
Աշխարհ

Politico. Եվրահանձնաժողովը կառաջարկի ԵՄ-ում հանցագործություն ճանաչել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանցումը

Եվրահանձնաժողովը մտադիր է երկու շաբաթից առաջարկ ներկայացնել, ըստ որի պատժամիջոցներից խուսափելը Եվրամիությունում կճանաչվի հանցագործություն։ Այս քայլը կօգնի անդամ երկրների համար հեշտացնել հակառուսական պատժամիջոցների տակ սառեցված ակտիվների բռնագրավումը: Չորեքշաբթի օրը լուս տեսած եվրոպական Politico թերթի լուրը ներկայացնում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ նախաձեռնությունը կներկայացվի համաձայնագրի այն դրույթին համապատասխան, որը թույլ է տալիս երկրներին, համաձայնեցնելով Եվրախորհրդարանի հետ, «սահմանել քրեական հանցագործությունների և պատժամիջոցներինվազագույն չափորոշիչներ՝ կապված անդրսահմանային բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների համար»:

 

Placeholder
Politico. Եվրահանձնաժողովը կառաջարկի ԵՄ-ում հանցագործություն ճանաչել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանցումը