«Եվրատեսիլ 2022».  Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ
Մշակույթ
10:12 11/05/2022
Հայաստան

«Եվրատեսիլ 2022». Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ

Թուրինում կայացել է «Եվրատեսիլ 2022» երգի  առաջին կիսաեզրափակիչը։ Ելույթ է ունեցել  17 երկրի ներկայացուցիչ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը։

Նա հեռուստադիտողների  և ժյուրիի քվեարկության արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 14-ին: Ռոզա Լինը հանդես է եկել «Snap» երգով։

Բացի Հայաստանից, «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչ անցած երկրներն են՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Լիտվա, Պորտուգալիա, Նորվեգիա, Հունաստան, Ուկրաինա, Մոլդովա, Նիդերլանդներ։
Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին։

Placeholder
«Եվրատեսիլ 2022». Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ