Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով
Իրավունք
21:49 12/05/2022
Հայաստան

Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով

Քննչական մարմնի աշխատակիցներն ոստիկանության ուղեկցությամբ այսօր խուզարկություն են իրականացրել «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործչին Ավետիք Չալաբյանի բնակարանում։

«Խուզարկությունն իրականացվել է հետաքննությունը վարող մարմնի օրինական թույլտվությամբ, խուզարկության արդյունքում ոչ մի բան չի հայտնաբերվել և չէր էլ կարող հայտնաբերվել։ Սակայն ոստիկանության աշխատակիցները հիմա պահանջում են, որ ես գնամ ոստիկանության Արաբկիրի բաժին առանց ներկայացնելու դրա հիմքերը։ Ես, այսպես կոչված, քրեական գործով որևէ դատավարական կարգավիճակ չունեմ»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիք Չալաբյանը։

Նա նշել է, որ ոստիկանությանը մի քանի անգամ հարցրել են, թե ինչի հիման վրա պետք է իրականացնեն իր բերումը. «Ինքս պատրաստ եմ իմ փաստաբանի ներկայությամբ և մասնակցությամբ այցելել Արաբկիրի ոստիկանության բաժին, օժանդակալ քննությանը, ես որևէ խնդիր չունեմ։ Քննությունը, բնականաբար ցույց կտա, որ այն գործով, որն այսօր հարուցվել է,  բացարձակ մտացածին է, իմ հետ անձնապես որևէ կապ չունի»։

Թեև Ավետիք Չալաբյանը կամավոր գնում է, սակայն ոստիկանները նրա թևերից բռնած դուրս հանեցին շենքի մուտքից։ 

«Արձանագրեք, որ ինձ իմ բնակարանից ոստիկանության աշխատակիցներն առևանագել են»,- մեքենա նստելուց առաջ ասել է Չալաբյանը։ 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Placeholder
Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով