Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան.Րաֆֆի Ասլանյան
Իրավունք
12:20 12/05/2022
Հայաստան

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան.Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից ս/թ ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված  Սոնա Մնացականյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու եմ տուժողի իրավահաջորդ հանդիսացող նրա հոր՝ Մնացական Մնացականյանի օրինական շահերը։

Այսօր վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վարորդը դարձյալ ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Տուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի, անօգնական վիճակում թողնելու հանգամանքների բացահայտմանը, այդպիսով նաև նրա մահվան համար մեղավոր բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությանը հասնելու ուղղությամբ»։
 

Placeholder
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան.Րաֆֆի Ասլանյան