Թուրքիան կսկսի ցորեն ներկրել Հնդկաստանից
Տնտեսություն
13:30 12/05/2022
Տարածաշրջան

Թուրքիան կսկսի ցորեն ներկրել Հնդկաստանից

Թուրքիան առաջին անգամ 50.000 տոննա ցորեն պատվիրել Հնդկաստանին, որն աշխարհում բրնձի և ցորենի պաշարներով համարվում է 2-րդ երկիրը։

Վերջին ամիսներին ցորենի գինն աշխարհում թանկացել է 15 տոկոսով, և հնդկական ցորենն այս իրավիճակում արդեն մեծ պահանջարկ ունի: Այդ ամենը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Պատերազմի հետևանքով Ուկրաինան, որն ապահովում է աշխարհում բարձրակարգ ալյուրի արտադրության 1/5 մասը, այժմ արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիան Հնդկաստանի հետ ցորենի ներկրման վերաբերյալ համաձայնության էր եկել նախորդ շաբաթ: Թուրքական պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան՝ քննարկելու ներկրկման պայմանները: Հայտնի է դարձել, որ AgriBazaar էլեկտրոնային համակարգը Թուրքիայից ստացել է 50 տոննա ցորենի պատվեր մոտ 1մլն 600.000 դոլար արժողությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն ավարտում է ցորեն արտահանելու շուրջ բանակցությունները Եգիպտոսի հետ, որը Մերձավոր Արևելքում հացահատիկ ներկրող ամենախոշոր երկիրն է։ Հնդկաստանն այժմ  բանակցություններ է վարում այլ երկրների հետ այն բանից հետո, երբ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը «դադարեցրեց» գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային մատակարարումը։

Placeholder