Արսեն Բաբայան. Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում
Քաղաքական
10:38 12/05/2022
Հայաստան

Արսեն Բաբայան. Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե մեր պայքարն աթոռակռիվ է, պարզապես ոչինչ չեն հասկանում պետական կառավարումից:

Իշխանության անմեղսունակները, որ ոչինչ չեն հասկանում, դրանում վաղուց ենք համոզվել:
Դուք պարզապես չեք պատկերացնում, թե ինչ տաժանակիր աշխատանք է սպասվում հաջորդ իշխանությանը, հատկապես գործադիր համակարգում: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե որքան ծանր է լինելու կործանված պետական համակարգի վերակառուցումը:

Սրան զուգահեռ պետք է հիշենք, որ աշխատավարձը պետական համակարգում հաստատ ամենաբարձրը չէ: Իսկ ապօրինի պարգևավճարները և այլ հավելավճարները պետք է արմատախիլ արվեն:

Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում...»։
 

Placeholder
Արսեն Բաբայան. Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում