Ֆրանսիացիները հայտարարել են հակառուսական պատժամիջոցների անարդյունավետության մասին
Տնտեսություն
16:48 13/05/2022
Աշխարհ

Ֆրանսիացիները հայտարարել են հակառուսական պատժամիջոցների անարդյունավետության մասին

Հակառուսական պատժամիջոցները կործանում են եվրոպական տնտեսությունը, իսկ Ռուսաստանը դրանցից միայն շահում է, վստահ են ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները։

Ֆրանսիացիները կարծում են, որ Մոսկվան օգուտ է քաղում արևմտյան պատժամիջոցներից միայն էներգակիրների գների բարձրացման շնորհիվ։ Ընթերցողները կոչ են արել իշխանություններին հրաժարվել ռուսական նավթի էմբարգոյից։

«Պատժամիջոցները կջարդեն եվրոպական տնտեսությունը։ Իսկ նախարարները շարունակում են ժողովրդին խոստանալ գնողունակության աճ»,- գրում է Le Figaro, որի նյութը ներկայացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
 

Placeholder