Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
ԱԳ նախարարները՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ»
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը»։
Մյուս երկու երկրների ԱԳՆ-երի մեկնաբանությունները, թե ինչի շուրջ են խոսել՝ դեռ չկա։ Ամեն անգամ Արարատ Միրզոյանը, չլինելով ՀՀ ներկայացուցիչ՝ որպես փաշինյանյան կառավարության անդամ, կրկին ու կրկին խոսում է «տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման» մասին, ինչի վտանգի մասին կրկին ու կրկին զգուշացրել են փորձագետները։